YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Santa Familia
  • Noyan Restaurant
  • Bel etage
  • Just Cafe
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Smak Salad
  • Food on Wood
  • Coffeeshop Company
  • Կաֆե Վերնիանո Երևան
  • Սինատրա Ռեստորան
  • Come in Yerevan սրճարան
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • The LOFT
  • Tsirani
  • Tapastan
  • Anoush Restaurant
  • դառգետ ռեստորան երևան
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Green Dragon
  • Patio
  • Կասա դե Լոկոս Երևանում
  • Tiziano
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • Cascade chocolateria
  • Coffeestory սրճարանը Երևանում
  • Ռաֆաելո Ռեստորան
  • Mamoor live kitchen and bar
  • Jose
  • Գինետուն ռեստորան
  • Էլ Գարդեն Երևան
  • Փլեյ Սփեյս. Ռոսիա Մոլ
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Mora Restaurant Yerevan
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • ArtBridge Bookstore
  • The Beatles
  • In Vino
  • buy.am Ֆուդ Կորտ
  • La Piazza
  • La Villa restaurant complex
  • Irish Pub 26
  • Mon café
  • Կաֆե Շամպայն
  • Picasso Yerevan
  • Պապարացի սրճարան
  • Sorriso cafe gelato
  • The Club
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Adastra Restaurant and Bar
  • Էլ Սքայ Բար
  • Ai Leoni
  • El Garden Kids zone
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Martini Royal Cafe
  • Tao
  • Beer Academy
  • Dragon Garden
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • Տրապեզա ռեստորանը Երևանում
  • Վիվառո Սպորտ Բար
  • Dolmama
  • ՀալդիԿո
  • Պիանտե սրճարան
  • SKY Restaurant MOZAIC
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Tufenkian Kharpert Restaurant
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
buy.am-ի ֆուդկորտ

Դիտվել է՝: 2590

Vostan Restaurant by Tsirani

Ռեստորան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Հայկական
Հասցե` Աբովյան փող․ 8, Երևան
Հեռախոս` +374 11 480000
Աշխ. ժամեր` 10:00 - 24:00
Հաշիվ`
5000-10000 դրամ

Vostan Restaurant by Tsirani-ի շենքը կառուցվել է 1884 թվականին: Թերևս սա հին քաղաքի հնագույն շինություններից մեկն է, որի եզակի գեղեցկությամբ դուռը ծանոթ է բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ անգամ զբոսնել են Աբովյան փողոցով: Այս դռան վերականգնումը մեծ ջանքեր է պահանջել. Vostan Restaurant by Tsirani-ի մասնագետները արել են ամենը, որպեսզի չվնասեն նախնական նյութը: Ի դեպ՝ 1884 թվականից շենքի ներսում գրեթե ոչինչ չի փոխվել՝ բազրիքներ, վիտրաժներ, ամեն բան պահպանվել է, ինչպես որ XIX դարի Էրիվանում: 

Ռեստորանի ինտերիերը հին երևանյան ոճով է: Ոչ ոքի անտարբեր չի թողնի ներքին բակի հմայքն իր թթի, բալի և ծիրանի ծառերով ու փայտե պատշգամբներով: Մտնելուն պես՝ արժե հրաժարվել սովորական քաղաքային ռիթմից և ընկղմվել հին երևանյան բակային մթնոլորտ, ուր ընդունված է հավաքել երեկոները ընտանիքներով: 

«Ոստան» բառը հայերենում նշանակում է թագավորանիստ քաղաք:Թագավորների նստավայրում կերակրում են արքային արժանավայել. Vostan Restaurant by Tsirani-ի խոհարարները անցել են Tsirani հայտնի ցանցի դպրոցը՝ առաջարկելով Ձեզ ոչ միայն համեղ, այլ նաև հետաքրքիր ուտեստներ ավանդական հայկական խոհանոցից՝ խեցգետինների պոչիկներից պատրաստված քաբաբ, ամառային եղանակով պատրաստված սևանյան իշխան կամ կարմրախայտ, կտրատած սագի մսով տոլմա, իսկական ժինգյալով հաց, կարմիր իշխան գրիլի վրա: Անպայման հարկավոր է փորձել գառան մսից արքայական խաշլաման: Այս կերակրատեսակի անկրկնելի համ ստանալու համար նախ՝ միսը եփում են, իսկ հետո՝ շոգեխաշում: Ի դեպ՝ հացն ու լավաշը թխում են տեղում տեղակայված թոնրի մեջ, կարելի է նաև հետևել թխման հետաքրքիր գործընթացին: 

Արքայական ճաշկերույթից հետո արժե անցնել աղանդերին և համտեսել շատ համեղ բադամբուրի՝ նշով, մեղրով և դարչնով, ինչպես նաև հայկական ավանդական խմորեղենները՝ փախլավան և գաթա: 

Vostan Restaurant by Tsirani-ի մառանում անցկացվում են գինու համտեսումներ, որոնց ընթացքում կարելի է համտեսել տնական պատրաստման գինիներ, ինչպես նաև ռեստորանի հարուստ հավաքածուից ընտրել գինի ըստ ճաշակի: Ճաշացանկը համալրված է բաստուրմայով, սուջուխով, մեղրով, պահածոյացված բանջարեղենով, կոմպոտներով և մուրաբաներով: Այս համեղ կերակուրները կարելի է գնել և տանել Ձեզ հետ. ռեստորանի նախասրահում գործում է խանութ: 

Tsirani ողջ ցանցում գործում է բոնուսային քարտերի համակարգ. Ձեր յուրաքանչյուր այցելությունից կուտակվում է 5% զեղչ ողջ գումարից, իսկ երբ կուտակված գումարը հասնում է 50 000 դրամի, քարտի վրա սկսում է կուտակվել 7%: Կուտակված գումարը կարելի է ծախսել ցանցի ցանկացած ռեստորանում:

մանրամասն

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
    Տվյալներ չկան

Վերջին նորությունները

Քարտեզի վրա