YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • buy.am Ֆուդ Կորտ
  • Fish House
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • SKY Restaurant MOZAIC
  • Tiziano
  • Գինետուն ռեստորան
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Armat Lounge
  • Bel etage
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • Irish Pub 26
  • Martini Royal Cafe
  • Samurai Sushi Bar
  • Mon café
  • Santa Familia
  • Picasso Yerevan
  • Coffeeshop Company
  • Green Dragon
  • Էլ Սքայ Բար
  • Patio
  • Anoush Restaurant
  • The Beatles
  • Վիվառո Սպորտ Բար
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Tufenkian Kharpert Restaurant
  • Sorriso cafe gelato
  • Սինատրա Ռեստորան
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Calumet Ethnic Lounge Bar
  • La Piazza
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Just Cafe
  • El Garden Kids zone
  • Mamoor live kitchen and bar
  • La Villa restaurant complex
  • Noyan Restaurant
  • Mora Restaurant Yerevan
  • Էլ Գարդեն Երևան
  • Dolmama
  • The Club
  • դառգետ ռեստորան երևան
  • Tsirani
  • Food on Wood
  • ՀալդիԿո
  • Adastra Restaurant and Bar
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Dragon Garden
  • Պապարացի սրճարան
  • Smak Salad
buy.am-ի ֆուդկորտ

Դիտվել է՝: 72898

Villa restaurant complex

Բանկետի սրահ, Ռեստորան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Կոնտինենտալ, Հայկական
Հասցե` Ջրվեժ 15-րդ փող. 10/2, Երևան
Հեռախոս` +374 10 671050, +374 95 671050
Աշխ. ժամեր` 11:00 - 24:00
Հաշիվ`
10000-20000 դրամ

Villa ռեստորանային համալիրը լիովին համապատասխանում է ռեստորանային բիզնեսի ժամանակակից չափանիշներին և հիրավի համարվում է երևանյան լեգենդ ռեստորանների ոլորտում: Նախ՝ Villa-ն հագեցած է հզոր աուդիո և լուսային տեխնիկայով, ինչը դեռևս հազվադեպ է հանդիպում մեր մայրաքաղաքում: Երկրորդը՝ ռեստորանի ոճը շքեղ է, թեև առանց պաթոսի և բացառման որևէ տարրի: Ամեն ինչ հավաք է, հարմարավետ և գեղեցիկ: 

Ամառային ծածկապատշգամբում՝ լողավազանի վերևում, ուր լողում են փոքրիկ ոսկե ձկնիկները, տեղակայված են կլորաձև փայտե հինգ տաղավարները: Սա մի հրաշալի վայր է փոքրիկ խմբերի համար, որոնք նախընտրում են բնությանը մոտ մթնոլորտ՝ ջրի հաճելի կարկաչյունով և ներս թափանցող արևի շողերով:

Լողավազանին զուգահեռ գտնվում են վեցից տասնվեց տեղանոց ութ առանձին փոքրիկ դահլիճներ: Յուրաքանչյուրի ինտերիերն ու դիզայնը յուրօրինակ է և արտասովոր: Մեկում Դուք կհիանաք կենդանի բուսականությամբ, մյուսում Ձեզ կուրախացնի անմիջապես սեղանի կողքին գտնվող ձմեռային այգին կամ էլ իսկական բուխարին և նարդին: Այդ ամենի վերևում վեր է խոյանում հիսուն հոգու համար նախատեսված լայնարձակ, հարմարավետ, օտար հայացքներից հեռու բացօթյա պատշգամբը:

Այս ամենի հետ մեկտեղ համալիրն իր մեջ ներառում է երկու մեծ դահլիճներ: Առաջին հարկում հարյուր հոգու համար նախատեսված դահլիճն է: Ինտերիերը բավականին հանգիստ է. աղյուսե պատերը փակցված են հին Երևանի սև-սպիտակ լուսանկարներով: Դահլիճի վերջում գտնվում է երաժիշտների բեմը: Կողքին բազմազան խաղալիքներով հագեցած մանկական սեյնակն է, ուր կզբաղեցնեն երեխաներին, մինչ ծնողները հանգստանում են:

Եվ, վերջապես, երկրորդ հարկում միջոցառումների համար նախատեսված ամենամեծ՝ չորս հարյուր տեղանոց դահլիճն է: Շքեղությունն ու պատկառելիությունն ամենուրեք են ՝ սկսած պատերից և վերջացրած ջահերով: Հիմնականում այս դահլիճը հարսանյաց տոնախմբությունների համար է: Դահլիճի կողքին տեղակայված է բոլոր հարմարություններով հատուկ հարսի ու փեսայի համար սենյակը:

Կատարյալ հարմարավետությունն այստեղ զուգորդվում է բարձր որակի խոհանոցով: Եվ հավատացեք, որ այն, ինչ ստեղծագործում է կես դար աշխատանքային փորձ ունեցող շեֆ-խոհարարը, պարզապես հեքիաթային է: Ողջ կովկասյան և միջերկրական խոհանոցները ներկայացված են հայկական ոճով: Ընտրանին իր մեջ ներառում է բոլոր տեսակի մսերից պատրաստված տաք և սառը ուտեստներ՝ սկսած ձկներով և վերջացրած հավով, ինչպես նաև տոլմաների և խորովածների բոլոր տեսակները և անկրկնելի համադրությամբ յուրահատուկ աղցանները: Օրինակ, խորհուրդ ենք տալիս Ձեր ընտրությունը կանգնեցնել «Մասեդուան» աղցանի վրա, որը պատրաստվում է կարմիր խավիարից և ավոկադոյով ծովախեցգետիններից: Ոչ պակաս ուշադրության է արժանի սև սալորաչրից սննդարար և օգտակար աղցանը տավարի մսի և ընկույզների նուրբ համով:

Իբրև աղանդեր Ձեզ այստեղ կառաջարկեն ընտիր համային հատկություններով օժտված ապշեցնող անուշեղենը, որում հատուկ առանձնանում են պանա-կոտան, տապակած պաղպաղակը կամ էլ սեփական արտադրության կոնֆետները: Իսկ անձամբ շեֆ-խոհարարի կողմից պատրաստված թխվածքաբլիթները մատուցվում են բացարձակ անվճար: Սա ռեստորանի կողմից յուրահատուկ հյուրասիրություն է: Մի խոսքով՝ Villa ռեստորանային համալիրի ճաշացանկը հարուստ է, նախադեպը չունեցող և անպատմելի համեղ: Այն կգոհացնի ցանկացած այցելուի ճաշակը, քանի որ այստեղ է լավագույնը և ամենահամեղը:

մանրամասն

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
  • Margarita Meister

    Margarita Meister

    21 Օգոստոս 2017 в 00:12:57
    Отличный ресторан,хорошее обслуживание, мой муж немец был в восторге. Буду рекомендовать всем моим знакомым.
  • Nika Yan

    Nika Yan

    19 Օգոստոս 2016 в 16:39:18
    Как вас найти в инстаграме ?
  • Anastasia Anastasia

    Anastasia Anastasia

    04 Դեկտեմբեր 2014 в 12:31:45
    SHAT LAV TEXE!!!! Barcr makardaki vra amen inch!!!

Վերջին նորությունները

Քարտեզի վրա

Foursquare

  • 23/01/2016

    Ani Badeyan

    Очень хороший ресторан, приятный зал, вкусные блюда,прекрасное обслуживание. На территории имеются и отдельные части ресторана!
  • 31/10/2014

    Syuzi M.

    This place is alway full, from Mon-Sun. Food was ok, service not bad, but the waiter didn't know(want to give me) the wifi pass:/ music was bad. Overall 6 out of 10