YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Tao
  • Martini Royal Cafe
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • La Piazza
  • Irish Pub 26
  • Beer Academy
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Պապարացի սրճարան
  • Կասա դե Լոկոս Երևանում
  • The Beatles
  • Tufenkian Kharpert Restaurant
  • Tiziano
  • ՀալդիԿո
  • Էլ Սքայ Բար
  • Էլ Գարդեն Երևան
  • Adastra Restaurant and Bar
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • Cascade chocolateria
  • Santa Familia
  • Anoush Restaurant
  • Սինատրա Ռեստորան
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Food on Wood
  • Sorriso cafe gelato
  • The LOFT
  • Կաֆե Շամպայն
  • Տրապեզա ռեստորանը Երևանում
  • buy.am Ֆուդ Կորտ
  • SKY Restaurant MOZAIC
  • Փլեյ Սփեյս. Ռոսիա Մոլ
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Վիվառո Սպորտ Բար
  • Green Dragon
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Tsirani
  • Արտ Կաֆե Մոդիլիանի
  • Coffeeshop Company
  • Patio
  • In Vino
  • Չիլաութ Երևանում
  • Just Cafe
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • Dolmama
  • ArtBridge Bookstore
  • The Club
  • Mamoor live kitchen and bar
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Ai Leoni
  • Կաֆե Վերնիանո Երևան
  • 4 Seasons սրճարան ռեստորան Երևանում
  • La Villa restaurant complex
  • Bel etage
  • Tapastan
  • Smak Salad
  • դառգետ ռեստորան երևան
  • Ռաֆաելո Ռեստորան
  • Mon café
  • Noyan Restaurant
  • Come in Yerevan սրճարան
  • Dragon Garden
buy.am-ի ֆուդկորտ

Դիտվել է՝: 529

Trapeza

Սրճարան, Ռեստորան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Եվրոպական, Ծովային ուտեստներ
Հասցե` Պուշկին փող․ 40, Երևան
Հեռախոս` +374 10 535865, +374 11 535865
Աշխ. ժամեր` 10:30 - 23:30
Հաշիվ`
5000-10000 դրամ

Պուշկին փողոցը համալրվել է նոր գունային գամմայով։ Փոքրիկ Հունաստանի շունչ է զգացվում երբեմնի անշուք այս տարածքում, ուր հիմա իր դռներն է բացել Trapeza ռեստորանը։ Ինտերիերը մոտեցված է հունական կոլորիտին. հանգիստ ծովի գունային լազուրում աչքի են ընկնում նուրբ գունային էլէմենտներ, որոնք կարծես միաձուլվում են և Trapeza-ն դարձնում հանգստի համար նախատեսված հիանալի տարբերակ։ 

Trapeza բառը հունարենից թարգմանաբար նշանակում է սեղան և հաճախ է հանդիպում տարբեր լեզուներում։ Բոլոր լեզուներում էլ այն առնչվում է սննդի ու սեղանի հետ։ Չհեռանալով անվան նշանակությունից` Trapeza-ն պատրաստ է հյուրընկալել իր սեղանների շուրջ հույներին հատուկ հյուրասիրությամբ։ 

Այցելեք Trapeza ցանկացած առիթով, զբաղեցրեք Ձեր պատվավոր տեղը 2 սրահներից մեկում ու համտեսեք հետաքրքիր կերակրատեսակներ իտալական, իսպանական, հունական խոհանոցներից կամ փորձեք եվրոպական խոհանոցի որևէ հայտնի տարբերակ։ 

Շատ համեղ առաջարկ է միջերկրյածովյան ձկնապուրը, գուրմաններն անտարբեր չեն անցնի սաղմոնի սթեյքի կողքով, իսկ բուսակերներն իրենց օրը տոնի կվերածեն սպանակոպիտայով։ Այն շատ բարակ խմորով կարկանդակ է սպանախով ու ֆետայով։ Այս ամենին կրկնակի յուրահատկություն կհաղորդեն ֆրանսիական, իտալական ու հայկական գինիները։ Իսկ եթե խուսափում եք ոգելից խմիչքներից, կարող եք վայելել կոմպոտներ ու լիմոնադներ։ Անկրկնելի է ֆիրմային թեյերի տեսականին, որը կարող է լինել կոճապղպեղով, մանգոյով կամ դարչինով։ 

Ճաշատեսակները հեղինակային չեն, բայց հեղինակային են պատրաստման տեխնոլոգիաներն ու վերջիններիս նուրբ տարբերությունները։ Դե իսկ սպասարկման բարձր որակը զգալու համար անպայման այցելեք Trapeza և գնահատեք ինքներդ։

մանրամասն

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
    Տվյալներ չկան

Քարտեզի վրա