YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Green Dragon
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • Էլ Սքայ Բար
  • Պապարացի սրճարան
  • Smak Salad
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Fish House
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Coffeeshop Company
  • Mon café
  • Santa Familia
  • Irish Pub 26
  • Վիվառո Սպորտ Բար
  • Էլ Գարդեն Երևան
  • Սինատրա Ռեստորան
  • Martini Royal Cafe
  • Tufenkian Kharpert Restaurant
  • The Club
  • ՀալդիԿո
  • դառգետ ռեստորան երևան
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • The Beatles
  • Sorriso cafe gelato
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Noyan Restaurant
  • Գինետուն ռեստորան
  • Tsirani
  • Food on Wood
  • La Piazza
  • Patio
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • SKY Restaurant MOZAIC
  • Samurai Sushi Bar
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • Picasso Yerevan
  • Tiziano
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Dolmama
  • Just Cafe
  • Mora Restaurant Yerevan
  • La Villa restaurant complex
  • Dragon Garden
  • Bel etage
  • buy.am Ֆուդ Կորտ
  • Adastra Restaurant and Bar
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Anoush Restaurant
  • Mamoor live kitchen and bar
  • Armat Lounge
  • El Garden Kids zone
Գործընկերները www.yerevanresto.am-ի մասին

Դիտվել է՝: 28561

Sorriso cafe gelateria

Սրճարան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Իտալական
Հասցե` Հյուսիսային պող. 10- 5/1, Երևան
Հեռախոս` +374 11 988977, +374 99 988977
Աշխ. ժամեր` 08:30 - 01:00
Հաշիվ`
500-5000 դրամ

Մեր քաղաքացիներից շատերն արդեն իսկ հասցրել են ծանոթանալ լավագույն պաղպաղակներից մեկի՝ Sorriso-ի հետ, որը գրավել քաղցրասերների համակրանքը՝ զբաղեցնելով պաղպաղակի վաճառքի առաջատար դիրքերը Երևանում: Ռեստորանների և սրճարանների մեծամասնությունն առաջարկում է իր այցելուներին հենց այս պաղպաղակը: 

Վերջերս Հյուսիսային պողոտայում բացվեց Sorriso սրճարան-ժելատերիան, որն առաջարկում ոչ միայն հրաշալի պաղպաղակ, այլ կոկտեյլներ, աղանդեր և որակյալ իտալական խոհանոց:

Բաց, մեղմ երանգներով ինտերիերը մտածված է ընդհուպ փոքրագույն դետալները, որոնք էլ ստեղծում են «սեփական» սրճարանի տրամադրություն, ուր Ձեզ միշտ սպասում են: Լինի դա ծնունդ կամ ընկերների հանդիպում, ժամադրություն կամ պարզապես ժամանց՝ միշտ կարելի է այցելել Sorriso՝ հրաշալի անցկացնելու ժամանակը, հանգստանալու կամ համեղ ուտելու: 

Sorriso -ի խոհարարները ժամանակ առ ժամանակ վարպետության դասեր են անցնում իտալական գործընկերների մոտ: Արդյունքում ճաշացանկն առատ է Իտալիայի խոհարարական արվեստի իսկական գլուխգործոցներով: Ամենահամեղ պյադինան մոցարելա պանրով, իտալական սալյամիներով կամ էլ մորտադելա խոզապուխտով պատրաստվում են հենց այստեղ: Հատուկ առանձնանում է Ռոմանյոլա պյադինան պրոշուտոյով, մոցարելայով և լոլիկով: Մեծ համբավ ունի նաև Ռավիոլի զաֆրան պաստան պարմեզան պանրի նուրբ համադրմամբ: 

Յուրաքանչյուր առավոտ Դուք կարող եք վայելել ինչպես դասական, այնպես էլ տարբեր միջուկներով կրուասանները: Ճանաչված և բոլորի կողմից սիրված տիրամիսուի, բրաունիի, չիզքեյքերի շարքում իր ուրույն տեղն ունի հաստատության կողմից հատուկ առաջարկը՝ Sorriso -ն , պատրաստված կրեպերի 20 շերտերից կարամելով և խտացրած կաթով: Զանազան անուշեղենների ողջ շքեղության մեջ, անշուշտ, գերիշխում է բնական պաղպաղակը, որը բացարձակ չի պարունակում ներկանյութեր, արոմատիզատորներ, քիմիական հավելումներ: Ամենինչ պատրաստված է սեզոնային թարմ մրգերից, ներկայացված են ավելի քան հարյուր համեր և երեսունհինգ միքսեր: Պաղպաղակ թխվածքաբլիթ կամ սպիտակ շոկոլադ, ադամաթուզի և կոկոսի, կեռասի կամ ազնվամորու՝ ցանկացած անուշեղեն մատուցվում է գեղեցիկ և գրավիչ՝ անտարբեր չթողնելով ոչ մեկին: Սա իսկական դրախտ է պաղպաղակի սիրահարների համար: Իսկ ամենափոքրիկ քաղցրակերներն ունեն իրենց անկյունը ճաշացանկում, ուր անուշեղենի մատուցումն էլ ավելի գունեղ և հետաքրքիր է: Յոգուրտների սիրահարներին նույնպես սպասվում են անակնկալներ՝ շոկոլադե, ընկույզներով, ամարենա, եգիպտացերոնի փաթիլներով կամ ընկույզի ջեմով: Ամենակարևորը՝ այս ամենը պատրաստվում է Իտալիայից բերված բնական խյուսերի հիման վրա, իտալական տեխնոլոգիաներով և իտալացիների ձեռքերով: Եթե Դուք երբեք չեք փորձել սեմիֆրեդոն, ապա անպայման փորձեք այն Sorriso -ում: Պաղպաղակի և բեզեի նուրբ, շերտավոր համադրումը փոխանցում է սառի և տաքի անկրկնելի համատեղում: 

Այստեղ Ձեզ կառաջարկեն գեղեցիկ և համեղ կոկտեյլներ, որոնց հիմքում պաղպաղակն է: Գինեքարտը պարունակում է ավելի քան քսան տեսակի ալկոհոլային կոկտեյլներ, որոնցից առանձնանում է Սպրից թեթև ալկոհոլային կոկտեյլը: Սա իտալական գազավորված ապերիտիվ է, որն առկա է ոչ բոլոր հաստատություններում, քանի որ նրանում պարունակվող Ապերոլ բիտտերը չունի պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում, այն պատվիրում են անմիջապես Իտալիայից:  Sorriso -ում ուշադրություն են գրավում թարմ մրգերով բնական թեյերը դարչնի և կոճապղպեղի համադրությամբ: Թերևս, այս հաստատությունը միակ թեյարանն է ամբողջ Հյուսիսային պողոտայում: Երբեմն այստեղ կազմակերպվում են կենդանի երաժշտություն և կոկտելային երեկոներ, որոնց ընթացքում բոլոր կոկտեյլներն միևնույն գին ունեն: Իսկ ամռանը Sorriso -ն բացում է Հյուսիային պողոտայի վրա նայող հիասքանչ տեսարանով իր ծածկապատշգամբը: Այստեղ Ձեզ տրվում է հրաշալի հնարավորություն վայելել ամառային եղանակը, արևի շոյող ցողերը և սիրված ուտեստները մաքուր օդին:

մանրամասն

Ով է այցելում այստեղ

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
  • Sona Simonenko

    Sona Simonenko

    13 Փետրվար 2015 в 10:44:41
    KUXNYA OCHEN' XOROSHAYA!
  • Anastasia Anastasia

    Anastasia Anastasia

    04 Դեկտեմբեր 2014 в 12:27:32
    Shaaat lav texe.Kukuners gjvumen SORRISO-i hamar
  • Sona Simonyan

    Sona Simonyan

    17 Մարտ 2014 в 11:51:25
    Lakomstvo!!!
  • Karen

    Karen

    07 Մարտ 2014 в 10:01:03
    Շատ հաճելի տեղ է, իսկ պաղպաղակի մասին խոսք չկա :)) Կեցցեք երևանռեստո, որ տեղեկացնում եք նոր վայրերի մասին!
  • 21 Փետրվար 2014 в 17:20:10
    shat hamov paghpaghakneeeeer )))

Վերջին նորությունները

Քարտեզի վրա