YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Adastra Restaurant and Bar
  • Irish Pub 26
  • Էլ Սքայ Բար
  • դառգետ ռեստորան երևան
  • Tiziano
  • El Garden Kids zone
  • Fish House
  • Armat Lounge
  • Noyan Restaurant
  • Mon café
  • SKY Restaurant MOZAIC
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • La Piazza
  • Պապարացի սրճարան
  • Picasso Yerevan
  • Tufenkian Kharpert Restaurant
  • buy.am Ֆուդ Կորտ
  • Santa Familia
  • Patio
  • Dragon Garden
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • Martini Royal Cafe
  • Bel etage
  • Էլ Գարդեն Երևան
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • The Club
  • Dolmama
  • The Beatles
  • Tsirani
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Վիվառո Սպորտ Բար
  • Mora Restaurant Yerevan
  • Սինատրա Ռեստորան
  • Mamoor live kitchen and bar
  • Գինետուն ռեստորան
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Samurai Sushi Bar
  • Anoush Restaurant
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • La Villa restaurant complex
  • ՀալդիԿո
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • Smak Salad
  • Just Cafe
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • Coffeeshop Company
  • Sorriso cafe gelato
  • Food on Wood
  • Green Dragon
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Բազաար ռեստորան Երևանում
Գործընկերները www.yerevanresto.am-ի մասին

Դիտվել է՝: 30694

Samurai Sushi Bar

Սուշի բար, Ռեստորան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Ճապոնական
Հասցե` Բաղրամյան փող. 2, Երևան
Հեռախոս` +374 10 585670, +374 99 585670
Աշխ. ժամեր` 12:00-24:00
Հաշիվ`
5000-10000 դրամ

Samurai Sushi Bar– ն արևելյան խոհանոցի երկրպագուների սիրված  վայրն է: Սա երևանյան  առաջին սուշի-բարն է: Այն բացվել է դեռևս 2006 թվականին և մինչ օրս հավատարիմ է իր գլխավոր սկզբունքին. այստեղ բացառապես ճապոնական խոհանոց է: Ոչ մի թայլանդական կամ չինական համադրություններ Դուք այստեղ չեք հանդիպի, փորարենը սուշին իսկական է՝ պատրաստված ավանդական ճապոնական բաղադրատոմսերով:   Ձուկը ներկրվում է ռեկորդային հաճախականությամբ, չէ  որ նրա թարմությունն առաջնային է ճապոնական խոհանոցի ճաշատեսակները պատրաստելիս, իսկ 70 տեսակից բաղկացած սուշիի  ընտրանին կօգնի  Ձեզ գտնել հենց այն, ինչ ցանկանում եք: Անպայման համտեսեք «Ունագի» օձաձկան կծու սոուսով, ձվածեղով և «Ֆիլադելֆիա» պանրով: Ի դեպ՝  «Գեյշա»-ն իր մեջ ներառում է տամագո ավանդական ձվածեղը ջրիմուռներով և ծովախեցգետիններով:

Samurai Sushi Bar-ն առաջարկում է նաև հարուստ բուսական ճաշացանկ: Այստեղ են մակիի չորս տեսակները՝ վեջի, ջրիմուռներով, վարունգով կամ ավոկադոյով: Տապակած տոֆու, սուշի ավոկադոյով, ավանդական ապուր միսո. այս ամենն անտարբեր չի թողնի յուրաքանչյուր բուսակերի: 

Խորհուրդ չի տրվում սուշիից հետո  օգտագործել գազավորված ջուր կամ հյութ: Այդ պատճառով էլ Samurai Sushi Bar-ի խոհարարները կներկայացնեն Ձեզ ճապոնական խմիչքների մի քանի տեսակ, որոնց շարքում են լեգենդար սակեն և ախորժաբեր չոյան:

Samurai Sushi Bar-ը կատարյալ վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել իրական ճապոնական քաղցրավենիք: Աղանդերային ճաշացանկն իր մեջ ներառում  է  պաղպաղակի երեք տեսակ՝ քնջութով, կոճապղպեղով, մատե թեյով: Ի դեպ՝ պաղպաղակը պատրաստվում է հենց տեղում:

Համեղ ճաշկերույթն, իհարկե, հաճելի է, սակայն էլ ինչ ճապոնական ճաշկերույթ առանց թեյի: Այստեղ կարելի է վայելել մի բաժակ «Սակուրա» թեյը, որը պարունակում է ընդամենը մի քանի օր ծաղկող սակուրա ճապոնական լեգենդար ծառի թերթիկներ: Կարելի է նաև մասնակցել իսկական թեյախմության արարողակարգին:  Samurai Sushi Bar-ի ինտերիերը կատարված է ճապոնական ճարտարագիտության ոգով, սակայն միայն ոճավորմամբ այս ամենը չի եզրափակվում. ռեստորանի ներսում կա բոլոր կանոններով կառուցված թեյատուն, որի անգամ տանիքի  թեքության աստիճանն է ըստ ավանդույթի: Արարողակարգի սպասքը բերվաց է Ճապոնիայից, իսկ թեյախմության ընթացքը վարող անձը հատուկ մեկնել է Ծագող Արևի երկիր՝ թեյի վարպետների մոտ ուսանելու: 

Արարողության ընթացքում մատուցում են ընդամենը մեկ տեսակ խմիչք՝ մատյա: Այն վայելելու համար Դուք պետք է հետևեք օրենքներին. թեյատուն մտնողը պետք է մոռանա ամեն աշխարհիկ բանի, պաշտոնների, փառքի, փողի մասին: Այստեղ զրուցում են միայն հոգևոր և գեղեցիկ թեմաների շուրջ: Սա ճապոնական մշակույթի ընկալման գլխավոր բանալին է. չէ որ ճապոնացիների համար սնունդը ոչ միայն քաղցը հագեցնելու միջոց է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն:  Իսկ Samurai Sushi Bar-ի կամերային, հարմարավետ և խաղաղ մթնոլորտը կօգնի ճանաչել և հաղորդակցվել այդ փիլիսոփայությանը: Յուրաքանչյուր այցելու այստեղ թանկագին հյուր է. Samurai Sushi Bar-ի գործունեության ավելի քան տաս տարիների ընթացքում այն դարձավ իսկական տուն բազմաթիվ աշխատակիցների և քաղաքի բնակիչների համար: Հարազատորեն են դիմավորում այստեղ նաև նոր հյուրերին՝ հրավիրելով իրենց դառնալ այդ մեծ ընտանիքի անդամը: 

մանրամասն

Ով է այցելում այստեղ

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
  • Sona Simonenko

    Sona Simonenko

    13 Փետրվար 2015 в 10:44:17
    SAMURAI, YA TEBYA TOJE OBOJAYU!!!))
  • Anastasia Anastasia

    Anastasia Anastasia

    04 Դեկտեմբեր 2014 в 12:16:57
    ОБОЖАЮ ВАШЕ ВСЕ МЕНЮ)))

Վերջին նորությունները

Քարտեզի վրա