YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Mamoor live kitchen and bar
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • Bel etage
  • La Villa restaurant complex
  • Anoush Restaurant
  • Պապարացի սրճարան
  • Dolmama
  • Green Dragon
  • Adastra Restaurant and Bar
  • Noyan Restaurant
  • Dragon Garden
  • ՀալդիԿո
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Martini Royal Cafe
  • Picasso Yerevan
  • Tsirani
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Patio
  • Fish House
  • SKY Restaurant MOZAIC
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • Armat Lounge
  • Վիվառո Սպորտ Բար
  • Smak Salad
  • Irish Pub 26
  • buy.am Ֆուդ Կորտ
  • Coffeeshop Company
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • The Club
  • Mora Restaurant Yerevan
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • Գինետուն ռեստորան
  • Food on Wood
  • The Beatles
  • Էլ Գարդեն Երևան
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Սինատրա Ռեստորան
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • Sorriso cafe gelato
  • Santa Familia
  • Tufenkian Kharpert Restaurant
  • El Garden Kids zone
  • La Piazza
  • Tiziano
  • Էլ Սքայ Բար
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Just Cafe
  • Mon café
  • Samurai Sushi Bar
  • դառգետ ռեստորան երևան
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
Գործընկերները www.yerevanresto.am-ի մասին

Դիտվել է՝: 44008

Noyan Restaurant

Ռեստորան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Հայկական
Հասցե` Փարպեցի փող. 9/15, Երևան
Հեռախոս` +374 91 535030, +374 10 535030
Կայքի հասցեն` http://NOYANRESTAURANT.AM
Աշխ. ժամեր` 09:00 - 23:30
Հաշիվ`
5000-10000 դրամ

Հայկական խոհանոցով այս փոքրիկ ռեստորանը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի երբեմնի սիրված վայրերից մեկն էր: Ով գեթ մեկ անգամ այցելել է Noyan ռեստորանը, կարոտով է հիշում նրա խոհանոցը, հատկապես հագեցնող խաշը, կամ էլ ժողովրդական, էստրադային, սիրված երգերի կենդանի կատարումները, որոնք ուղեկցում էին ռեստորանի բոլոր երեկոները: 

Եվ ահա անցան տարիներ, փոխվեցին ճաշակները, Noyan ռեստորանը վերաբացվեց թեպետ նույն փիլիսոփայությամբ, սակայն ավելի մեծ թափով, ինչի համար, անշուշտ, ուրախ են թե՜ վաղեմի, թե՜ նոր այցելուները: Ողջ ինտերիերը, ինչպես և յուրաքանչյուր առարկա առանձին վերցված, արժանի է հատուկ ուշադրության: 

Առաջինը՝ ընդլայնվել է մեծ դահլիճի ընդհանուր տարածքը, ինչի շնորհիվ էլ բազմապատկվել է սեղանների քանակը: Բացի այդ, ռեստորանի կողքին՝ դրսում, բացվել է արդիական գաղափարով սրճարան՝ լաունջ ձևաչափով, մեծ, հարմարավետ, կաշվե բազմոցներով, որտեղ կարելի է հանգիստ անցկացնել ժամանցը, թեթևանալ ամենօրյա հոգսերից: 

Երկրորդը՝ նորամուծություն է բարի կոկտելային մենյուն: Ամենազանազան համային, ալկոհոլային և ոչ ալկոհոլային համադրությունները, ամենավառ գույները և պարզապես սիրված չոր խմիչքները կարելի է գտնել Noyan ռեստորանի բարի քարտում: Իսկ եթե Դուք Ղարաբաղի սրտից բերված տնական գինիների և օղու սիրահար եք, ապա Ձեզ սպասվում է իսկական տոնախմբություն: 

Եվ վերջապես, ռեստորանի գլխավոր արժանիքը խոհանոցն է: Շեֆ-խոհարարը, մեկ քայլ անելով առաջ, պահպանել է ռեստորանի բոլոր ավանդույթերը՝ կատարելագործելով և թարմացնելով հիասքանչ ճաշացանկը: Աղցաններ, սառը և տաք խորտիկներ, ապուրներ, հիմնական տաք ուտեստներ մսից և ծովամթերքներից՝ ամենն, ինչ որ ցանկանաք, Ձեր տրամադրության տակ է: Այստեղ բացարձակ ամեն ինչ ունի անհամեմատելի տնական համ և պատրաստվում է շեֆ-խոհարարի սեփական բաղադրատոմսերով: Ռեստորանի խոհարարները անձամբ են թխում հանրաճանաչ գաթան: Իսկ արևելյան քաղցրավենիքների սիրահարներին ռեստորանն առաջարկում է իսկական, տնական եղանակով թխված փախլավան: 

Կարելի է անվերջ թվարկել Noyan ռեստորանի արժանիքները, սակայն նրան յուրահատուկ և արտասովոր դարձնում են գրեթե միշտ այստեղ հնչող հին հայկական երգերը: Գոհար Մուրադյանի անզուգական ձայնը յուրաքանչյուր երեկո, ժամը վեցից հետո հեղեղում է ռեստորանը հայ լեգենդար կատարողների հին ու բարի երգերով: Երգեր, որոնք հիշում են մեր ծնողները: Երգեր, որոնց ներքո մեր պապիկներն ու տատիկները պարում էին ու սեր խոստովանում:


մանրամասն

Ով է այցելում այստեղ

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
  • Anastasia Anastasia

    Anastasia Anastasia

    04 Դեկտեմբեր 2014 в 12:30:47
    Shat hamove dzer khohanoce.Gnere normal.Khorurdem talis ete uzumeq qef aneq :)

Վերջին նորությունները

Քարտեզի վրա

Foursquare