YerevavResto Logo

Առաջին և լավագույն պորտալ Հայաստանի ռեստորանների մասին

  • Tufenkian Kharpert Restaurant
  • Ai Leoni
  • Քաղաքից դուրս ռեստորան
  • The Club
  • Santa Familia
  • Jose
  • Բազաար ռեստորան Երևանում
  • Picasso Yerevan
  • Tao
  • Mamoor live kitchen and bar
  • Just Cafe
  • Anoush Restaurant
  • El Garden Kids zone
  • Smak Salad
  • Գինետուն ռեստորան
  • Ռեդիսոն Բլու հյուրանոցը Երևանում
  • Կակտուս մեքսիկական ռեստորանը Երևանում
  • Փլեյ Սփեյս. Ռոսիա Մոլ
  • Dragon Garden
  • La Villa restaurant complex
  • Patio
  • Bel etage
  • Պիանտե սրճարան
  • Թռչող Ջայլամ Ռեստորան Դիլիջանում
  • Calumet Ethnic Lounge Bar
  • Montmartre Restaurant-Cafe-Bar
  • Tapastan
  • Beer Academy
  • Come in Yerevan սրճարան
  • Ռաֆաելո Ռեստորան
  • Mon café
  • Տրապեզա ռեստորանը Երևանում
  • Tsirani
  • The LOFT
  • Martini Royal Cafe
  • Կաֆե Շամպայն
  • Coffeeshop Company
  • Վիվառո Սպորտ Բար
  • In Vino
  • Adastra Restaurant and Bar
  • Sorriso cafe gelato
  • Mane ռեստորան-ցուցասրահ
  • Էլ Գարդեն Երևան
  • ՀալդիԿո
  • Ծիրանի Տուն-Ռեստորան Երևանում
  • Կասա դե Լոկոս Երևանում
  • ArtBridge Bookstore
  • Noyan Restaurant
  • La Piazza
  • Էլ Սքայ Բար
  • Irish Pub 26
  • Պանացեա Գաստրոնոմ Բուտիկ
  • Green Dragon
  • Tiziano
  • Սինատրա Ռեստորան
  • Food on Wood
  • Coffeestory սրճարանը Երևանում
  • Կաֆե Վերնիանո Երևան
  • Cascade chocolateria
  • Dolmama
  • Ոստան ռեստորանը Երևանում
  • Պապարացի սրճարան
  • Mora Restaurant Yerevan
  • դառգետ ռեստորան երևան
  • The Beatles
  • SKY Restaurant MOZAIC
  • buy.am Ֆուդ Կորտ
Գործընկերները www.yerevanresto.am-ի մասին

Դիտվել է՝: 1886

Coffeestory

Սրճարան
Նշվել այստեղ
Խոհանոց`
Եվրոպական, Կոնտինենտալ
Հասցե` Նալբանդյան փող. 98/9, Երևան
Հեռախոս` +374 11 440000
Աշխ. ժամեր` 09:00 - 24:00
Հաշիվ`
5000-10000 դրամ

Առավոտյան թերևս ամենահաճելի պահը մի գավաթ սուրճի ըմպումն է: Սուրճը կարող է ամբողջ օրվա տրամադրության պատասխանատուն դառնալ, այնպես որ դրա ընտրությանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ: Օրինակ, կարելի է ուղևորվել Coffeestory սրճարան՝ համտեսելու Տանզանիայում, Բրազիլիայում, Էֆիոպիայում կամ Հնդկաստանում աճեցված և Իտալիայից ներմուծված բարձրորակ սուրճ: Ընտրել տեսակը նույնիսկ իսկական կոֆեմանի համար մարտահրավեր կարող է լինել. թունդ էսպրեսոյի հիմքի վրա՝ համային լրացուցիչ լուծումներով ու հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվում են անմահական բույրով ընպելիքի բազմաթիվ տեսակներ, որոնցից ամեն մեկը ունի իր առանձնահատկությունն ու յուրօրինակությունը։ 

Ի սկզբանե Coffeestory-ն նպատակ է ունեցել հնարավորինս շատ մարդկանց հաղորդակից դարձնել սուրճի աշխարհի հարուստ մշակույթին, ինչպես նաև Հայաստանում դեռևս ոչ այդքան տարածված to go ձևաչափին. չէ որ և սուրճի պատրաստումը, և դրա ըմպումը իսկական արվեստ է: Այդուհանդերձ՝ Coffeestory կարելի է այցելել ոչ միայն համեղ սուրճ ըմպելու համար. սրճարանն ունի եվրոպական խոհանոցի ուտեստների լայն տեսականի։ Ամենահետաքրքիր ճաշատեսակներից են հունական տեխնոլոգիայով պատրաստված կրեպերն են, որոնք առաջարկվում են և քաղցր և աղի տարբերակներով։ Յուրահատկությունը խմորի պատրաստման հատուկ եղանակն է, իսկ միջուկները Coffeestory-ի խոհարարների հեղինակային մտահղացումներն են։ Բացի կրեպերից հաստատ արժե փորձել առաջարկվող ախորժելի տեսականուց գոնե մեկ աղցան և, իհարկե, տեղում թխված նրբահամ թխվածքները։ 

Նշենք ի ուրախություն բոլոր ծնողների, որ սրճարանի ներքնահարկում գտնվում է մանկական ժամանցի և զարգացման հարմարավետ սրահները։ Այստեղ ամեն ինչ արված է, որպեսզի երեխաները զգան իրենց ինչպես հեքիաթում։ Սրահները բաժանված են երեք մասի՝ Barbie աղջիկների համար, Hot Wheels-ի սիրահար տղաների և բոլոր այն արվեստասեր փոքրիկների, ովքեր սիրում են նկարել, ներկել, գունազարդել ծեփամածիկից պատրաստված իրենց սիրելի մուլտֆիլմի հերոսին կամ խաղալ ավազով։ Ամբողջ ընթացքում երեխաներին իրենց ուշադրության կենտրոնում կպահեն փորձառու մանկավարժ-հոգեբանները, այնպես որ հանգիստ վայելեք Ձեր սուրճը, մինչ երեխաները վայելում են իրենց ազատությունն ու հեքիաթային մանկությունը։

մանրամասն

Վերջին կարծիքները

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի տնօրինության տեսակետների հետ:

Հարցերի դեպքում դիմեք էլ. փոստի հասցեով՝ info@yerevanresto.am

թողնել կարծիք
    Տվյալներ չկան

Վերջին նորությունները

Քարտեզի վրա